Թարմացված-Տեղ համայնքի անչափահաս տղաները համայնքում են։ Այս տեղեկությունը «Ֆակտոր»-ի հետ զրույցում հաստատել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։ «Տղաները գյուղում են։ Կարևորը հիմա մոտս են»,- ասել է համայնքի ղեկավարը, երբ լրատվամիջոցը հետաքրքվել է, թե որտեղ են եղել տղաները։ Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր․ «Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ»։ |
Գիշերը ադրբեջանցիները Արավուս գյուղի մոտ գերեվարել են 2 երիտասարդի,-այս մասին գրել է Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում։
«Ազգային վերահսկողության համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանն էլ գրել է․ «Գիշերը 05.06.25թ. լույս 06.06.25թ. ժամը 00:00-01:00 սահմաններում Արավուս գյուղի ուղղությամբ երկու հայ երիտասարդ փորձել են գտնել և վերադարձնել իրենց ձին։ Որոնողական աշխատանքների ժամանակ թշնшմին նկատել է և գերեվարել նրանց, այնուհետև նստացերել մեքենան ու տարել անհայտ ուղղությամբ»։
ՀՀ ԱԱԾ-ն այս առիթով հայտարարել է, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում։
Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։
***
Արավուս գյուղի բնակիչները «ABC media»-ին պատմել են, որ ադրբեջանական կողմում հայտնված անչափահաս տղաներից մեկը նախկին գյուղապետ Արթուր Ջհանգիրյանի եղբորորդին է։ Կեսգիշերից հետո տղաները գնացել են կորած ձին գտնելու, բայց մոլորվել են ու հայտնվել ադրբեջանական կողմում։ Տղաները ձիով են եղել։
***
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանական զինված ծառայողները ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքից երկու անչափահաս տղաներին արդեն իսկ տարել են անհայտ ուղղությամբ։ |
***
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի երկրում, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաները զբաղված են ամեն ինչով, բացի իրենց գործով, գերիների թիվը ոչ թե նվազում է, այլ` ավելանում։ *** |
Ադրբեջանական կողմը դեռևս չի մեկնաբանել Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչների մոլորվելու և Ադրբեջանի տարածքում հայտնվելու մասին տեղեկատվությունը։ Այս մասին հայտնել է APA գործակալությունը։ *** |
Ադրբեջանցիների կողմից գերեվարված երիտասարդներից մեկը Սյունիքի մարզի Տեղ գյուղից է, մյուսը՝ Արավուս․ «Այս տարի դպրոցն ավարտած երեխեք են, մեկ ամսից բանակ պետք է զորակոչվեն»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը։ Արգամ Հովսեփյանի խոսքով բնակիչներից ոչինչ կախված չէ․ «Պետությունը պետք է անի, եթե կա էլի»,- ասաց նա։ *** |
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գիշերը 05.05.25թ. լույս 06.06.25թ. ժամը 00:00-01:00 սահմաններում Արավուս գյուղի սահմանային հատվածի մոտ երկու հայ անչափահաս փորձել են գտնել և վերադարձնել իրենց ձին։ Որոնողական աշխատանքների ժամանակ թշնամին նկատել է և գերեվարել նրանց, այնուհետև նստացերել մեքենան ու տարել անհայտ ուղղությամբ։ Բա ուր էին սահմանի այդ հատվածը հսկող հայ զինծառայողները, ինչո՞ւ չեն նկատել, կանխել տղաների գերեվարումը։ |