Գիշերային կյանքը՝ Վայոց ձորում
Տեսանյութը ներկայացրել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն ու մանրամասնել՝ Մեր թակարդ-տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է միևնույն արահետը գիշերվա ընթացքում ակտիվորեն օգտագործվում մի քանի տեսակների կողմից։ Այս կենսական արահետը դարձել է ընդհանուր օգտագործման կետ գորշ արջի, աղվեսի, ոզնու և բազմաթիվ այլ կենդանիների համար։
Այս արահետների մշտադիտարկումը թույլ է տալիս մեզ բացահայտել այն ուղիները, որոնք օգտագործվում են տարբեր կենդանիների կողմից, կարող են լինել դեգրադացված և կարիք ունեն վերականգնման։ Այս տվյալների հիման վրա հետագայում հնարավոր է դառնում վերականգնել բնական միջանցքները և ավելի արդյունավետ կազմակերպել դրանց պահպանությունը։
Այս աշխատանքներն իրականացվում են «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից՝ «Դարվին նախաձեռնության» (Darwin Initiative) միջոցով։


