▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գաղտնազերծված փաստաթղթերը խոսում են 1942թ–ին թուրքական սպառնալիքի մասին». թուրքագետ Ռուբեն Մելքոնյան

«Գաղտնազերծված փաստաթղթերը խոսում են 1942թ–ին  թուրքական սպառնալիքի մասին». թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Արմենիա Sputnik–ի եթերում խստորեն քննադատել է իշխանամետ շրջանակների թեզը, թե Ստալինգրադի ճակատամարտի նշանակությունը հայերի համար միֆ է, և որ Գերմանիան, իբր, պլանավորում էր ներխուժել Թուրքիա և ազատագրել Արևմտյան Հայաստանը։

Թուրքիան Գերմանիային մատակարարում էր կարևոր նյութեր, այդ թվում՝ քրոմ, քաղաքական կապերը բարձր մակարդակի վրա էին։ Պատերազմի թեժ պահին թուրք գեներալները հանդիպել են Հիտլերի հետ, և թուրքական բանակի` ԽՍՀՄ ներխուժման հարցը կախված էր գերմանացիների հաջողությունից։

 Գերմանիայի պարտությունից հետո գաղտնազերծված նյութերում 100–ավոր ապացույցներ կան այն մասին, որ հենց Գերմանիայի խնդրանքով է Թուրքիան դիվիզիաներ տեղակայել Խորհրդային Հայաստանի հետ սահմանին։ 

Արևմտյան Հայաստանն ազատագրելու հարցը շատ արագ առկայծել է և շատ արագ մարել. Գարեգին Նժդեհը արագ խզել է կապը Գերմանիայի հետ, որովհետև հասկացե լէ, որ միֆ է, թե Գերմանիան պատրաստվում է  հարձակվել Թուրքիայի վրա, այն էլ հանուն Արևմտյան Հայաստանի։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին