▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Մելքոնյանի մեքենան վթարի է ենթարկվել

Երևանի Lենինգրադյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել՝ 4 ավտոմեքենաների մասնակցությամբ: Իրար են բախվել «Օպել», «Կիա», «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները: «Նյուզ»-ը հայտնում է, որ մեքենաներից մեկում գտնվել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը: Տեսանյութում երևում է, որ նա գտնվում է ավտոմեքենայի սրահում: Դեպքի վայրում ոստիկաննները աշխատանքներ են իրականացնում։ Երևում է, որ ամենաքիչը տուժել է Գագիկ Մելքոնյանի ավտոմեքենան, քանի որ նա եղել է ամենավերջինը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին