Նիկոլ Փաշինյանը 15 ջրամբար կառուցելու խոստում էր տվել, որևէ մեկը չի կառուցվել առ այսօր. Թագուհի Թովմասյան
Անկախ պատգամավորը ԱԺ–ում բացատրեց, որ Մեղրիում ջրի խնդիրը ոչ թե Երևանում ատամ լվացողներն են ստեղծում, ինչպես ասել էր վարչապետը, այլ խորքային չլուծված ու կոռուպցիոն ռիսկեր պարունակող հարցերը։
«Փաշինյանի ֆեյքերը Վեդիի ջրամբարը վերագրում են Փաշինյանին, բայց դրա նախագծման աշխատանքները սկսվել են 2013–ին, իսկ շինարարությունը` 2017–ին, բայց այն մինչ այսօր չի բացվել։ Գնել Սանոսյանը պիտի պատասխան տա` էդ ոնց է, որ «Սահակյան Շին» ընկերությունը տապալում է Վեդիի ջրամբարի շինարարությունը, բայց իր հետ ոչինչ չի կատարվում»։