Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը հունվարի 19-22-ին մասնակցել է ICE Barcelona 2025 տեխնոլոգիական ցուցահանդեսին։ Fast Shift-ն արդեն չորրորդ անգամն է մասնակցում ցուցահանդեսին` ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ նորարար լուծումներ։ Fast Shift ընկերության խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը նշել է․ «Այս անգամ Fast Shift-ը ներկայացնում է բլոկչեյն տեխնոլոգիայով հայկական առաջին էլեկտրոնային դրամապանակը։ Այցելուների հետաքրքրությունը մեծ է, ինչը ենթադրում է, որ մեր ընկերությանը հաջողվել է ստեղծել իսկապես պահանջված արտադրանք։ Այս հարթակը մեծ հնարավորություններ է ստեղծում թե՛ մեր, թե՛ մեր օտարազգի գործընկերների համար ճանաչելու միմյանց և միմյանց աշխատանքը, ինչը համագործակցության նոր հորիզոններ է խոստանում»։ Հավելենք, որ միջազգային լավագույն փորձի կիրառմամբ թողարկված Fast Shift դրամապանակն օգտատերերին հնարավորություն է տալիս էլեկտրոնային փողը` AMDC-ն, շրջանառել որպես թվային ակտիվ՝ ավելի արագ և ապահով վճարումներ կատարելու նպատակով։ Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը վերաթողարկել է արագ, անվտանգ, ժամանակակից դիզայնով հավելված, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։ Fast Shift վճարահաշվարկային ծառայության հավելվածը ներբեռնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։ Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ |
Fast Shift-ը մասնակցել է ICE Barcelona 2025-ին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին