Ֆասթ Բանկի Mastercard World քարտերը լայն հնարավորություններ են ընձեռում քարտապաններին ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Քարտապանների տրամադրության տակ է գտնվում միջազգային անձնական օգնականի` Concierge-ի ծառայությունը 24/7 ռեժիմով։ Քարտապանները հնարավորություն ունեն տարեկան 6 անգամ մուտք գործել ավելի քան 1200 Lounge Key բիզնես սրահներ, օգտվել Եվրոպայի ավելի քան 100 օդանավակայանների Fast Track՝ հատուկ գոտիների ուղիներից՝ շրջանցելով կանոնավոր հերթերը։ Ֆասթ Բանկի թողարկած Mastercard World-ի բոլոր առավելություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։
Հավելենք նաև, որ Ֆասթ Բանկի բոլոր ԱկնՔարտերն ապահովում են տարեկան մինչև 5% տոկոս եկամտաբերություն դրական մնացորդի դեպքում՝ նպաստելով քարտապանի խնայողությունների ավելացմանը:
Ֆասթ Բանկի ԱկնՔարտերը հնարավոր է ձեռք բերել ինչպես Բանկի մասնաճյուղերից, որոնք գործում են 24/7 աշխատանքային գրաֆիկով, այնպես էլ պատվիրել Ֆասթ Բանկի հավելվածով և ստանալ անվճար առաքմամբ։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է՝ ներկայացված Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։