Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան 37 հասցեում գտնվող «Շրջանային» մասնաճյուղը։ Մասնաճյուղի վերաբացման արարողությանը մասնակցել են բանկի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ինչպես նաև հավատարիմ հաճախորդներ։ Մասնաճյուղը պատրաստ է սպասարկել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ տրամադրելով ավանդական և նորարարական բանկային ծառայությունների լայն շրջանակ։ Ֆասթ Բանկի «Շրջանային» մասնաճյուղի կառավարիչ Արա Վարդանյանն ասել է․ «Այս մասնաճյուղը տարբերվում է Բանկի բոլոր մնացած մասնաճյուղերից, քանի որ հենց այստեղ է սկսվել Ֆասթի պատմությունը։ Շրջանային մասնաճյուղը Ֆասթի առաջին մասնաճյուղն է, որը բացվել է 1994 թվականի ապրիլի 1-ին։ Այս հասցեն ոչ միայն հիշեցնում է մեր անցած ճանապարհի մասին, այլև արդեն երեք տասնամյակ ծառայում է որպես մեր արժեքների խորհրդանիշը»։ Նոր մասնաճյուղը համալրված է ինքնասպասարկման տերմինալներով, արագ սպասարկման գոտիով և անհատական ֆինանսական խորհրդատվություն ստանալու հնարավորությամբ։ Հաճախորդներին հասանելի են բանկի բոլոր հիմնական ծառայությունները՝ ընթացիկ հաշիվներ, ավանդներ, վարկեր, գումարային փոխանցումներ և այլն։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ |
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Շրջանային» մասնաճյուղը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին