▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆասթ Բանկը մասնակցել է Տիկնիկային թատրոնի հիմնադրման 90-ամյակին

Ֆասթ Բանկի ներկայացուցիչներն օրերս մասնակցել են Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի հիմնադրման 90-ամյակի հոբելյանական միջոցառմանը։ Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, որի շրջանակում Ֆասթ Բանկը պարգևատրվել է թատրոնի շենքին նոր շունչ հաղորդելու համար։  

«Թատրոնն սկսվում է ոչ թե ներկայացումից, այլ՝ մուտքից, և այստեղ ամեն ինչ պետք է լինի գեղագիտական առումով լուծված։ Այս տեսանկյունից Ֆասթ Բանկի կատարած աշխատանքն ընտիր է։ Գիտեմ, որ Բանկն աջակցում է ոչ միայն մեր թատրոնին, և դա շատ գովելի է։ Դա նշանակում է, որ Բանկի ղեկավարները ճիշտ են գնահատում արվեստի դերը, իսկ մենք՝ այդ համագործակցությունը», - նշել է Ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։ Հիշեցնենք, որ Ֆասթ Բանկի հովանավորությամբ հիմնովին վերանորոգվել են թատրոնի ենթակառուցվածքները։ 

Ֆասթ Բանկի գործառնական տնօրեն, տնօրինության անդամ Ալիկ Ստեփանյանն ասել է․ «Լինելով սոցիալապես պատասխանատու կազմակերպություն՝ Ֆասթ Բանկը մշտապես աջակցում է մշակութային կենտրոններին, և ուրախ ենք, որ այս անգամ ևս կարողացանք նպաստել թատրոնի արդիականացմանը՝ ստեղծելով հարմարավետ պայմաններ փոքրիկ հանդիսատեսի և նրանց ուղեկցողների համար»։ 

Ֆասթ Բանկը մշտապես դիտարկում և աջակցում է մշակութային վայրերի խնդիրների լուծմանը։  

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։ 

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին