Թարմացված․ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կազատվի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն, «Ազատության»-ը հայտնել են կառավարության լրատվականից՝ նշելով, թե նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ամիսներ առաջ: Թե պատճառը որն է և ինչ պայմանավորվածության համաձայն է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի կառավարության ներկայացուցիչը թողնում պաշտոնը, կառավարության լրատվականից չեն մանրամասնել: Եղիշե Կիրակոսյանը լրատվականի զանգերին չի պատասխանում: |
***
Թարմացված․ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հերքում է տարածել. «Զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը»: |
***
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրեթե ողջ գրասենյակը՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում է գրել:
168.am-ն է գրում, նշելով, որ պատճառը, ինչպես և ակնկալվում էր, Ադրբեջանի հերթական պահանջը, այն է՝ միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հարցերի հետկանչի ուլտիմատումն է:
«Եղիշե Կիրակոսյանի գրասենյակը տևական ժամանակ դիմադրում էր, սակայն մեր տեղեկություններով՝ այլևս որևէ տարբերակ Նիկոլ Փաշինյանը գրասենյակին չի թողել. հայցերը պետք է հետ կանչել և վերջ. առանց դրա Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր չի ստորագրի:
Շուրջ երկու տասնյակ աշխատակիցներից մի քանիսն արդեն մի քանի օր աշխատանքի չեն գնում, իսկ այսօր հայտնի դարձավ, որ ողջ գրասենյակը դիմում է գրել. Չեն պատրաստվում մտնել այդ դավաճանական գործողության ծանրության տակ»,- ասվում է աղբյուրում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում