▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղել է 3 զենք, կրակվել է նաև ներսից դուրս. Ախտոյանի ազգականի գործով կալանավորվածի պաշտպան Արմեն Խաչատրյան

Եղել է 3 զենք, կրակվել է նաև ներսից դուրս։ Այս մասին երեկ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ասել է Ախտոյանի ազգականի գործով կալանավորվածի պաշտպանը՝ մեջբերելով իր պաշտպանյալի ցուցմունքը։

Պաշտպան Արմեն Խաչատրյանը, ով ՀՀ-ում հայտնի է որպես բարձր պրոֆեսիոնալիզմով, խիզախ ու իր վստահորդին անչափ նվիրված պաշտպան, դատական նիստի ընթացքում նշեց.

«Դեպքից անմիջապես հետո բազմաթիվ լրագրողներ եղել են դեպքի վայրում, տեսանկարահանումներ են կատարել։ Ես դատական նիստի վերջում կներկայացնեմ դատարանին։ Խնդիրն այն է, որ փորձագետի եզրակացության մեջ վնասվածքը, որը ներկայացվել է՝ իբրև թե պատճառվել է դրսից ներս, տեսանյութերում հակառակ պատկերն է՝ ներսից դուրս վնասվածք է»։

Հիշեցնենք, որ Արմեն Խաչատրյանն այն պաշտպաններից  է, ում անունը լսելիս մարդիկ հիշում են արդարությունը։ Նրա գործունեության ընթացքում կան անհաշվելի գործեր, հարյուրավոր մարդիկ, որոնց կյանքը փոխվել է հենց նրա պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ։

Հիշեցնենք նաև, որ նախքան Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրությունները՝ փերտվարի 5-ին, սպանություն էր տեղի ունեցել Մերձավանում․ վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել՝ ընտանիքի ընկերը: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին