▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվ՛ Ավինյանը, և՛ Փաշինյանը լիովին արդարացնում են բռնությունը»․ Երիցյան

Քննարկում Մեդիակենտրոնում․ Երբ թաղապետարանը դառնում է մարտադաշտ. Նոր Նորքի ծեծկռտուքն ու դրա հետևանքները։

«Հայաստանում քաղաքական պատասխանատվության ինստիտուտը չի գործում»,- ասուլիսի ժամանակ ասել է Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետի և բլոգեր Արթուր Չախոյանի միջև տեղի ունեցած միջադեպին։ Նրա համոզմամբ բռնություն կիրառած թաղապետի նման անձինք օր առաջ պետք է հանրային պաշտոնից զրկվեն և այլևս չկարողանան առնչվել քաղաքացիների հետ։ «Քաղաքապետը պետք է հայտարարությամբ հանդես գար և ստորագրեր պաշտոնից ազատելու հրամանը, պետք է սկսվեր այն ավագանու անդամներին մանդատից զրկելու գործընթաց, որոնք ներգրավված են եղել այդ բռնության գործողություններում կամ արդարացրել են այն։ Դրանից ոչ մեկը տեղի չի ունեցել, ինչը նշանակում է, որ և՛ Տիգրան Ավինյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը լիովին արդարացնում են բռնությունը»,- ասել է Երիցյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին