▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էթիկայի հանձնաժողովը որոշեց. Առաքել Մովսիսյանը` Շմայսը, պատգամավորին «ոչ վայել» պահվածք է դրսեւորել

armlur.am-ի տեսանյութում. ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստում այսօր որոշում կայացվեց, որ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, խախտել է էթիկայի կանոնները և պատգամավորին ոչ վայել պահվածք է թույլ տվել: Այդ մասին լրագրողներին ասել է հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:

Հիշեցնենք, որ Առաքել Մովսիսյանը լրատվական միջոցներին տված հարցազրույցներում բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ Պաշտպանության Նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին տեղեկատվություն տարածած անձանց վերաբերյալ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին