▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Վեհափառ Հայրապետը կոչ անի ոտքի ելնել, դա կլինի դավաճանի վերջը». Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վեհափառ Հայրապետը եթե կոչ անի ոտքի ելնել, դուրս գալ փողոց, ինչպես նաև առաջարկի վարչապետի թեկնածու, ապա դա կլինի դավաճանի վերջը: Մնացածը՝ սուտ է, իսկ ավելի վատ կլինի, եթե Արամ Վեհափառը ևս մեկ անգամ դրան անվանի՝ մեծարգո տիար վարչապետ»:

***

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբի եթերում հայտարարել է, որ ժամեր անց Մայր Աթոռում տեղի է ունենալու հոգևոր խորհուրդ. «Քննարկելու են Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ սրբապիղծ հայտարարությունները, որոնք անպայման պիտի դառնան ՔԿ քննարկման առարկա: Վեհափա՛ռ, երեկ զրուցել եմ մի քանի Սրբազանի հետ. գերակշիռ մասը չի հավատում, որ ժամեր անց դուք ուժեղ, դիպուկ գնահատական ու կոչնակ եք հնչեցնելու: Վեհափա՛ռ, նրանք վստահ են, որ նիստում երկնվելու է լղոզված հայտարարություն. ես չեմ ուզում դրան հավատալ»,- ասել է Զոհրաբյանը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին