▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե ՔՊ-ն 2026-ին հաղթի, կնշանակի՝ «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտը հաղթում է»

2026–ին իշխանության վերարտադրության շանսերը շատ փոքր են. այսպես է կարծում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Մյուս կողմից, եթե արդյունավետ ընդդիմադիր հարթակ չստեղծվի, իշխանությունը կարող է վերարտադրվել, SputnikԱրմենիա մամուլի ակումբում ասաց քաղաքագետը։

«Եթե իշխանությունը հաղթի, կնշանակի, որ «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտը հաղթում է, դա կնշանակի ՀՀ պետականության կոլապս»,–ասաց Սուրենյանցը։

Դիտեք նաև՝

Փաշինյանի իմպիչմենտի գործընթացի հեռանկարը թաղվում է մշուշում. քաղաքագետ

Եթե չկա փողոց, եթե չկա քաղաքական այլընտրանքային ծրագիր, Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց չենք տեսնի, SputnikԱրմենիա մամուլի ակումբում ասաց քաղաքագետ սուրեն Սուրենյանցը։

«Եթե իշխանության մեջ ֆորսմաժորներ չկան, ուրեմն պետք է գոնե ակտիվ փողոց լինի։ Մարդկանց փողոցում հավաքելը քիչ է, պետք է նրանց պահել։ Պահել կարելի է կոնկրետ քաղաքական ծրագրով։ Եթե ծրագիր լիներ, Բագրատ սրբազանի կոչումը կհաջողեր», - ասաց Սուրենյանցը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին