▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Փաշինյանը մնաց, Հայաստանը դարձնելու է պանթուրքիզմի միջանցք». Էդուարդ Շարմազանով

«Նիկոլ Փաշինյանը նախապատրաստում է Հայաստանը դարձնել պանթուրքիստական միջանցք»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հոդվածին: Շարմազանովն ընդգծել է՝ նոր չէ, որ Փաշինյանն այդ մասին խոսում է, պատերազմից անմիջապես հետո ևս ասել է, որ պատրաստ է ճանապարհ տալ, ապաշրջափակել: «Այդ միջանցքի անունը՝ է՛լ խաչմերուկ դրեցին, է՛լ խաղաղություն դրեցին, հետո էլ՝ խաղաղության խաչմերուկ: Ամեն ինչ այնքան հստակ է՝ եթե ինքը մնաց, Հայաստանը դարձնելու է պանթուրքիզմի միջանցք: Հայաստանից մնալու է միայն միջանցքը»,- ասել է Շարմազանովը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին