
«Եթե Հայաստանն այլ կերպ կառուցեր պաշտպանությունը, այլ կլիներ նաև արդյունքը»,- անդրադառնալով հարցին, թե Հայաստանը կարո՞ղ էր Ադրբեջանի հետ վերջին պատերազմներն այլ ելքով ավարտել, ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչը՝ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում։
«Այն փաստը, որ երկինքը չէր փակվել և նորանոր վտանգներ էին առաջանում ԱԹՍ-երի կողմից, որոնք մեծ հարվածներ հասցրեցին, անհերքելի է։ Նման վտանգները չի կարելի անտեսել։ Եթե կա գիտելիք, այն պետք է ծառայեցվի իր նպատակին, և եթե Հայաստանը ճիշտ կազմակերպեր իր պաշտպանությունը, իհարկե, այլ կլիներ պատերազմի ելքը, բայց ցավոք, այն դրամատիկ եղավ»,- ասել է փորձագետը։


