«Հանրային հեռուստատեսության հանրային բանավեճ հաղորդման ժամանակ բողոքող տատիկը, որ ասում էր՝ չեմ կարողանալու այդքան գույքարկ տալ, պարզվում է` հարստացել է: Նիկոլ Փաշինյանն է ասում՝ դուք հարստացել եք»,- այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Ամենայն լրջությամբ, ես դիմում եմ պատգամավոր Մանուկյանի հիշատակած տատիկին, մայրիկ ջան, սիրելիս, հարազատս, եթե ձեր տան գույքահարկը մի քանի հարյուր հազար դրամ է դարձել, դա նշանակում է, որ ձեր տան գինն էլ դարձել է մի քանի հարյուր հազար դոլար։ Դուք կարող եք ասել, որ չեք ուզում վաճառել ձեր գույքը, ոչ մեկ ձեզ չի ստիպում, բայց եթե ձեր գույքահարկը այդքան է, նշանակում է մի ձեր տան գինը մի քանի հարյուր հազար է։ Այդ նշանակում է, որ նախկինում ձեր տան գինը եղել է շաաաաաաաատ ավելի ցածր դրանից: |
Եթե գույքահարկը չեք կարողանում տալ, ձեր բնակարանը վարձով տվեք, գնացեք գյուղ ... Նիկոլ Փաշինյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին