
«Օրրան» բարեգործական կազմակերպությունը իր Երևանի և Վանաձորի կենտրոններում հայտարարում է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 6-16 տարեկան, կարիքի մեջ հայտնված նաև Արցախից բռնի տեղահանված երեխաների համար
Օրրանն աջակցում է սոցիալապես անապահով և դժվար պայմաններում ապրող ընտանիքների երեխաներին և տրամադրում է՝
Ամենօրյա տաք և տեղում պատրաստվող սնունդ,
Դասապատրաստում և կրթական աջակցություն,
Ստեղծագործական խմբակներ՝ նկարչություն, փայտագործություն, կարուձև, կավագործություն, երգչախումբ և այլ արվեստաձևեր,
Հոգեբանական աջակցություն,
Սոցիալական օգնություններ՝ դպրոցական հագուստ, պայուսակ և պարագաներ, ձմեռային կոշիկներ, վերարկու և այլ անհրաժեշտ աջակցություններ,
Հանրային տրանսպորտի ծախսերի աջակցություն՝ երեխաների Օրրան հասնելու և տուն վերադարձի համար,
Օրրանի և Օրրանից դուրս անցկացվող տարատեսակ միջոցառումներում ներգրավվելու հնարավորություն
Եթե ձեր կամ ձեր ճանաչած որևէ երեխա ունի Օրրանի հոգատար աջակցության կարիքը, զանգահարեք մեզ հետևյալ հեռախոսահամարներով
Երևանում՝ +374 10 535167 կամ +374 55 535167
Վանաձորում՝ +374 32 24 55 98


