«Եթե այսպես շարունակվի, մեր բոլոր բեռնափոխադրողները 3-10 տարով ՌԴ մուտքի արգելք կունենան»․ Տաթևիկ Բեժանյան
«ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխությունները մեծ խնդիրներ են առաջացրել ՀՀ-ից ՌԴ փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների համար։ «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ այդ խնդիրներին․ «Ըստ այդ օրենքի՝ 2025 թվականի հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, նախկինում տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր գտնվելու փոխարեն, օրացուցային տարվա ընթացքում կարող են ՌԴ տարածքում գտնվել գումարային 90 օր։ Այսինքն 2 անգամ ժամկետը կրճատվել է։ Ինչը, ցավոք, վերաբերում է ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ կատարողներին, որոնց համար ոչ մի բացառություն չի կատարվել»,- նշում է Բեժանյանը՝ հավելելով, որ փետրվարի 5-ից ուժի մեջ է մտել նաև արտաքսման ռեժիմը, համաձայն որի՝ վարչական խախտում իրականացնողները, որոնք ժամկետից ավելի կմնան ՌԴ-ում, հայտնվում են վերահսկվող անձանց ռեեստրում, հետևաբար սառեցվում են նրանց բանկային հաշիվները և այլն․ «Մինչև սեպտեմբերի 10-ը բավականին լոյալ վերաբերմունք էր, մարդկանց թույլատրվում էր վերացնել թույլ տված խախտումները և օրինական հիմքերով մնալ ՌԴ-ում։ Սակայն սեպտեմբերի 10-ից հետո ոստիկանությունը ստուգում է բոլորի անձնագրերը, հաշվում այն ավել օրերը, որ մնացել են ՌԴ-ում»,- ասում է Բեժանյանը՝ նշելով, որ օրինական գտնվելու ժամկետից ավելի մնալու պարագայում անձանց տրվում է 3-10 տարի ժամկետով մուտքի արգելք։ Նրա խոսքով բեռնափոխադրողները չեն կարողանում տեղավորվել այդ 90 օրվա մեջ՝ կախված բազմաթիվ խնդիրներից, ուստի շատերը ակամայից խախտում են օրինական ժամկետները։
«Երկու, երեք օրվա ընթացքում 74 դիմում եմ ստացել, որից 13-14-ն ունեն մուտքի արգելք 5 տարի ժամկետով։ Շատերը հայտնվել են վերահսկվող անձանց ռեեստրում։ Սա կարող է լուրջ կոլապսի բերել։ Եթե այսպես շարունակվի, մեր բոլոր բեռնափոխադրողները մուտքի արգելք կունենան 3-10 տարի ժամկետով»,- ասում է Բեժանյանը՝ հավելելով, որ գոնե ԵԱՏՄ երկրների համար նման սահմանափակումներ պետք է չլինեին։
***
Ինչպես հայտնի է, «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխությունները մեծ խնդիրներ են առաջացրել ՀՀ-ից ՌԴ փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների համար։
Այս պահին բեռնափոխադրողները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։
«Հայաստանցի մի քանի բեռնափոխադրողներ Ռուսաստան մուտքի արգելք են ստացել՝ երկրում գտնվելու թույլատրելի ժամկետը գերազանցելու համար»,- հայտնում է «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։
Նշենք, որ այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, օրացուցային տարվա ընթացքում կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր, նախկինում թույլատրելի էր տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օրը։
***
«Իմ 94 օրը լրացել է, 34 օրը ես կորցրել եմ հերթերի մեջ։ Մեր պահանջն է, ոնց Ղազախստանի պատգամավորները բարձրաձայնեցին, իրենցը հեչ արեցին, ում էլ արգելափակել էին՝ վերականգնեցին, մերն էլ տենց անեն»,- կառավարության շենցի դիմաց բեռնափոխադրողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց բեռնափոխադրողներից մեկը։ «Պարտադիր պիտի դանակը հասնի ոսկորին, որ նոր անե՞ն։ Տիկին Բեժանյանը տարվա սկզբից խոսել է այդ մասին, որ տարվա վերջ մեր փոխադրող վարորդները խնդիրներ են ունենալու, դրա համար կա կառավարություն, պիտի իմանային, բա իրանք էլ լսեցին չէ՞, մե՞նք լսեցինք, իրանք չէ՞»,- նշեց ակցիայի մասնակիցը։
Հիշեցնենք, այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, օրացուցային տարվա ընթացքում կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր՝ ներկայում թույլատրելի 180 օրվա մեջ 90 օրվա փոխարեն։ Այս որոշումը մեծ խնդիրներ է առաջացրել ՀՀ-ից ՌԴ փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների համար:
***
«Ճանապարհ էլ կփակենք, եթե էս հարցին լուծում չտվեցին. ֆուռերով գալու ենք հրապարակ»,- Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց վարորդներից մեկը։ «Եթե դանակը հասնի ոսկորին, սաղ Հայաստանի ֆուռերի շոֆերներով հավաքվելու ենք։ Էսի նենց հարց չի, որ չկարենան լուծում տան, ուրիշ պետություններում, որ զբաղվում են այդ հարցով, Ռուսաստանը հարցին լավ էլ լուծում ա տալիս, մերոնք էլ որ զբաղվեն՝ կտան, պրոստը բացիթողի վիճակ ա»,- նշեց նա։
Այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, օրացուցային տարվա ընթացքում կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր, իսկ նախկինում թույլատրելի էր տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օրը։ Այս որոշումը մեծ խնդիրներ է առաջացրել ՀՀ-ից ՌԴ փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների համար։