▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Արցախ գնալու հնարավորություն ունենամ, առաջինը ծնողներիս ու ընկերներիս գերեզմաններին կայցելեմ»․ Սերժ Սարգսյան

«Եթե Արցախ գնալու երջանիկ հնարավորություն ունենամ, առաջինը ծնողներիս ու զոհված ընկերներիս գերեզմաններին կայցելեմ»,- ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայկական համալսարանի՝ Արցախյան առաջին հաղթական պատերազմի ռազմաքաղաքական ղեկավարության հետ բանախոսությունների ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպմանը։

***

Հայկական համալսարանի՝ Արցախյան առաջին հաղթական պատերազմի ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպում-բանախոսությունների ծրագրի շրջանակներում երեկ երեկոյան տեղի է ունեցել համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպումը ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի, ապա ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեի նախագահ (1989-1993թթ.), ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։
«Դեռևս շաբաթներ առաջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն կայացած հանդիպման զրույցի թեմատիկ ընդգրկումը ներառել է Արցախյան առաջին հաղթական պատերազմի տարիներին բանակաշինությանը, պետականաշինությանը, իրականացված մոբիլիզացիային և հաջորդող տարիների պետական քաղաքականությանը վերաբերող հարցեր»,- հայտնում է գրասենյակը։
Սերժ Սարգսյանը Հայկական համալսարանի համար ընծայագրել է Շուշիի ազատագրման ռազմագործողության քարտեզի կրկնօրինակը՝ գրելով․ «Հույս, հավատ ու պատվախնդրություն։ Ոչինչ առանց պայքարի չի տրվում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին