▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ ռուսական կայքի` Հայաստանն այն 5 երկրներից մեկն է, որտեղ կարելի է էժան և լավ հագստանալ

 

Ռուսական AdMe.ru-ը կայքն իր ընթերցողներին է ներկայացրել հինգ երկիր, որտեղ կարելի է ոչ միայն լիարժեք հանգստանալ ու աննկարագրելի տպավորություններ ստանալ, այլև՝  գումար խնայել։ Այդ երկրների շարքում ընդգրկվել է նաև Հայաստանը:

«Փոքրիկ և գողտրիկ Հայաստանն ամենահին երկրներից մեկն է, որը յուրահատուկ է իր ճարտարապետական կոթողներով և պատմամշակութային վայրերով։ Այստեղ գեղեցիկ ու յուրօրինակ ամեն ինչ «թաքնված է» ամենաանհասանելի վայրերում՝ ժայռերի կիրճերում եւ լեռնային հովիտներում։ Մայրաքաղաք Երևանը 29 տարով ավելի հին է, քան Հռոմը։

Հայաստանում կարելի է տեսնել ավելի քան 1700 տարվա պատմություն ունեցող եկեղեցիներ ու վանքեր։ Իսկ Սևանի ջրերում լողալն ու Ջերմուկի բուժիչ աղբյուրների ջուրն ըմպելը գերագույն հաճույք կպարգևի ձեզ»,-գրումէ կայքը:

Ցանկում ներառվել են նաև Վրաստանը, Հունաստանը, Լատվիան և Ֆինլանդիան: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին