Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվ հետո, էդ ֆուտբոլիստը չի եկել էստեղ մենահամերգ տալու, որ շուքով, շամաթով դիմավորում էիք. նա հակառակորդ թիմի խաղացող է: Ինչ անենք, որ մերինից լավ է խաղում, ուրեմն մերոնց թողած պտի իրան մեծարե՞նք: Նույնն է պատերազմի ժամանակ ասենք թշնամու բանակն ավելի մարտունակ է, քան մերը, եկեք ծափերով ողջունենք իրանց: Հիմա հարց, էս տղի ֆանատները խաղի ժամանակ Հայաստանի՞ն են երկրպագելու, թե իրան ու իրա թիմին: Միգուցե շատ է ծեծվում այս թեման, բայց խնդիրը մի մեծամիտ ֆուտբոլիստը չէ, այլ այն, որ սովորենք մեր ունեցածը պահել ու սիրել»։ *** Անհամբեր սպասում եմ վաղվա խաղին։ Ինստագրամում գրել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն՝ Հայստանի հավաքականի հետ խաղից առաջ։ Հիշեցնենք՝ այսօր, սեպտեմբերի 6-ին` ժամը 20:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայան Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը։
|
«Էս տղու ֆանատները Հայաստանի՞ն են երկրպագելու, թե՞ իրեն»․ Մնացական Բիչախչյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Սպորտ ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին