▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում. Փաշինյանի հերթական գրառումը՝ հոգեւորականների դեմ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել՝ թիրախավորելով հոգեւորականներին։

Նա, մասնավորապես, նշել է. «Միքայել Աջապահյանը ասում է (մեջբերում)․ «Էդ պոռոտախոսներից որեւէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել» (մեջբերման ավարտ)։

Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում։

Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեւորականները պետք է հեռանան հոգեւոր ծառայությունից։ Այլ տարբերակ չկա»։

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ևս մեկ  գրառումը․ «Միքայել Աջապահյանի հայտարարությունից ակնհայտ է, որ «առանց կնոջ մեկ ամիս ապրելու անհնարինությունը» տարածված աշխարհըմբռնում, վարվելակերպ և վարվելակարգ է եպիսկոպոսաց դասի համար, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց Գարեգին Բ կաթողիկոսի իմացության և թույլտվության։
Հակառակ դեպքում Աջապահյանը և մյուսները վաղուց կարգալույծ արված կլինեին։
Մայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և հանրությանը տան համապարփակ պարզաբանումներ»։

Մեկ այլ գրառմամբ էլ Փաշինյանը մեջբերում է արել Սաղմոսից.

«Տէ՛ր, արդարութեամբ քո առաջնորդի՛ր ինձ,

իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջեւ ճանապարհները քո,

10 քանզի նրանց բերանում ճշմարտութիւն չկայ,

եւ նրանց սրտերն ունայնացած են:

Սաղմոս 5»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին