▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես լքում եմ կառավարական առանձնատունը, վարձով կապրեմ․․․Աննա Հակոբյան

Ես լքում եմ կառավարական առանձնատունը, վարձով կապրեմ․․․Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանից ամուսնալուծվելու և կառավարական ամառանոցը լքելու մասին։

«Չեմ բացառում, որ իմ դեմ քրեական գործ հարուցեն. կյանք է, գուցե հնարավոր է այդպիսի զարգացում. կապրենք՝ կտեսնենք»,- տեսանյությում ասել է «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենը:

***

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Աննա Հակոբյանը լքում է կառավարական առանձնատունը: Իր խոսքում նա նշել է, որ ինքը տուն չունի, այն տունը, որ վարկով գնվել է, դեռ շենքի կառուցման փուլում է, հետևաբար տեղափոխվում է վարձակալած բնակարան. «Բնականաբար չեմ ունենա պետական պահպանություն, այնպես որ եթե Երևանի փողոցներում ինձ տեսնեք միայնակ քայլելիս, խնդրում եմ չզարմանաք ու չվիրավորեք, որովհետև անցած 8 տարվա ընթացքում բավարար չափով վիրավորանք լսել եմ»,- ասել է նա:

***

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով հետևյալը. «Իմ բոլոր ընկերների՛ն, ծանոթ-անծանոթների՛ն, հեռու-մոտիկ բարեկամների՛ն և անգամ ամենահարազատ մարդկանց տեղյակ եմ պահում, որ այս թեման ինձ հետ քննարկման ենթակա չէ։ Ես արգելք եմ դնում դրա վրա։
Ձե՛զ էլ, սիրելի՛ ժողովուրդ, հորդորում եմ շատ ժամանակ չծախսել այս հարցը «դնել-վերցնելու» վրա. պարապ զբաղմունք կդառնա՝ անօգուտ և անպտուղ։
Լսեցինք, արձանագրեցինք, անցանք առաջ»:

Տեսանյութում Աննա Հակոբյանը նշում է. «Ինչպես ավելի վաղ հայտարարել էի, իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է: Որոշակի խառնաշփոթ առաջացավ, որովհետև նշել էի՝ քաղաքացիական ամուսնությունը, այդպես էի նշել, որովհետև այլ ամուսնություն չունենք: Այսօր՝ փետրվարի 25-ին լքում եմ կառավարական առանձնատունը»:

***

«Անհրաժեշտ եմ համարում ցուցադրել այս զարդերը, որոնք արարողակարգային նվերներ են՝ ինձ տրված, և որոնք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշմամբ, իրենցից կոռուպցիոն վտանգ չեն ներկայարցել: Որոշները կրել եմ, որոշները՝ ոչ, բնականաբար, բոլոր նվերները, զարդերը հանձնում եմ պետությանը»,- իր խոսքում ասել է Աննա Հակոբյանը, ով արդեն հայտնել էր կառավարական առանձնատունը լքելու մասին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին