▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես հավատում եմ սիրուն... Հռոմի պապ

Համացանցում է հայտնվել Հռոմի Ֆրանցիսկո պապի ուղերձը, որը նվիրված է միջկրոնական երկխոսությանը: Տեսանյութի գլխավոր հերոսները տարբեր կրոններին պատկանող 4 անձինք են:

Իր ուղերձում Հռոմի պապը մասնավորապես նշում է.

«Աշխարհում ապրող մարդկանց մեծամասնությունն իրեն անվանում է հավատացյալ, ինչի արդյունքում և պետք է երկխոսություն սկսվի գոյություն ունեցող տարբեր կրոնների միջև: Մենք չպետք է դադարենք աղոթել սրա մասին և չպետք է դադարենք հաղորդակցվել նրանց հետ, ովքեր այլ կերպ են մտածում: «Ես հավատում եմ Բուդդային»,- ասում է կին բուդդայականը, «Ես հավատում եմ Աստծուն»,- ասում է հրեան, «Ես հավատում է Հիսուս Քրիստոսին»,- ասում է քրիստոնեան, «Ես հավատում եմ Ալլահին»,- ասում է մահմեդականը: Շատերը մտածում և զգում են այլ կերպ, փնտրում կամ ընդունում են Աստծուն այլ ձև: Այս ամենի մեջ, սակայն, կա մեկ ընդհանուր համոզմունք. մենք բոլորս Աստծո երեխաներն ենք,- ասում է Ֆրանցիսկո պապը՝ ավելացնելով.

«Հույս ունեմ, որ դուք իմ այս ուղերձը կհիշեք ձեր աղոթքների ժամանակ, որպեսզի հետագայում տարբեր կրոններին պատկանող կնոջ և տղամարդու երկխոսությունն աշխարհին արդարություն բերի: Ես ապավինում եմ ձեզ և ձեր աղոթքներին»,- տեսանյութում իր խոսքը եզրափակում է Հռոմի պապը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին