▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես եմ մեղավո՞ր, որ ծխում, գցում են»․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ օրեր առաջ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինից կատարած ֆեյսբուքյան գրառմանը։ Նա մասնավորապես գրել էր․ «Նայում եմ ու մտածում՝ լավ, ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված։ Պատասխանի միայն մի տարբերակ կա։ Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետևից աղտոտողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ։ Կառուցող-նորոգողի հետևից ջարդող-փչացնողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով Էստոնիայիում նեղվել էին, որ այլ երկրից մարդ է եկել ու նման տպավորություն է ստացել, արդարացել են, թե գարուն է, դրա համա էլ այդքան մաքուր է, աշնանը այդչափ մաքուր չի լինում։ «Իսկ ո՞րն էր այստեղի արձագանքը, գրառման տակի մեկնաբանություններում էլ նախարարն ա մեղավոր, էլ քաղաքապետը, վարչության պետը, ժեկի պետը։ Ինչքա՞ն կարելի է իրականության կողքով պտտվել։ Ասածս եղել է այն, որ այնտեղ աղբը թափողները քիչ են։ Ես եմ մեղավո՞ր, որ ծխում, գցում են, ես 2004 թվականից չեմ ծխում»,- ասաց Փաշինյանը։

***

«2002 թվականից ID-ն դարձրել ենք բոլորի համար պարտադիր, բայց «բոլոր» մեր մոտ նշանակում է բոլո՞ր։ Մեր մոտ «բոլոր» նշանակում է «բոլոր», բացի սրանից, սրանից, սրանից, սրանից․․․ունենք մի 47 կատեգորիա, որ բոլորի մեջ չի մտնում»,- Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հանրության ընկալման մեջ՝ օրենքի գերակայության նկատմամբ վերաբերմունքից, օրենքներին չենթարկվելու սովորություններից․ «Սենց պետություն չենք դառնա ու դրա համար էլ չենք դառնում։ Կատեգորիաներ կան, որ իրենց չի վերաբերվում ոչ քրեական օրենսգրքում գրվածը, ոչ երթևեկության կանոնները։ Էդ կանոնները վերաբերվում են նրանց, ովքեր «կրուտոյ» չեն։ Ընկալում կա, թե էդ ինչքա՞ն վաստակ չունես, որ էդ օրենքները քեզ վերաբերվում են»,- ասաց Փաշինյանը։

Դիտեք նաև՝

«Եթե հետաձգելու աշխարհի առաջնություն լինի՝ մեր կառավարությունն առաջին տեղը կբռնի՝ բացարձակ համաշխարհային ռեկորդով»,- կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչքան մեդալ կա՝ կհավաքենք, ինչքան որոշման ժամկետը մոտենում է, ասում են՝ հետաձգենք, հետաձգենք, ճիշտը հետաձգելն է։ Թողենք տոներն անցնեն, մայիսն անցնի, ամառն անցնի, Սբխեչն անցնի, Զատիկն անցի, Սուրբ Ծնունդն անցնի։ Ես ասում եմ՝ ոչ մի բան չի հետաձգվելու, այս պահին ինչ ուժի մեջ է՝ այլևս ոչ մի հետաձգում։ Որ նախարարը եկավ, ասաց՝ հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի, ասում եմ ամենայն լրջությամբ»,- նշեց վարչապետը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին