168.am-ը գրում է. Առաջիկա Սահմանադրական փոփոխությունների և հանրաքվեի մասին կայքը զրուցել է թատերական ռեժիսոր, թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի հետ։
– Ինչպե՞ս եք վերաբերվում սահմանադրական բարեփոխումներին և հանրաքվեին։
– Ես ո՛չ հին Սահմանադրությունից եմ խաբար, ո՛չ նորից, բայց մի բան կա, որի հետ համաձայն չեմ` եթե հին Սահմանադրության բոլոր կետերը կատարված, իրեն սպառած լինեին, դեռ մի տեղ կասեի` հա էլի՜, մաշվել ա մեր հին Սահմանադրությունը, մեզ նորն է պետք, բայց նորս որն ա՞գ սա մեյմունություն է, ուրիշ ոչինչ։ Հիմա շատերը ասում են` էս նոր Սահմանադրությունը նրա համար է, որ Սերժ Սարգսյանը պահի իր իշխանությունը, ասում են` իբր նոր Սահմանադրությունն ավելի մարդակենտրոն է, իսկ ի՞նչ է` հինը մարդախուսափողակա՞ն էր։ Մի խոսքով` ես ընտրության չեմ գնալու, որովհետև իմ կյանքում երբեք ոչ մի ընտրության չեմ գնացել։
– Ինչպե՞ս… Երբե՞ք, ոչ մի անգամ` ո՛չ նախագահական, ո՛չ խորհրդարանական ընտրությունների, ո՛չ սահմանադրական հանրաքվեների չեք գնացել։
– Ոչ, երբեք, միայն մեկ անգամ մորս եմ ուղեկցել, որովհետև ինքը շատ խնդրեց, որ ես իրեն տանեմ։ Ինքն էր ուզում քվեարկեր, որովհետև չափազանց ազնիվ կին էր ու կարծում էր, թե իր ընտրությունով ինչ-որ բան էր փոխելու։ Ես էլ վերցրեցի իմ քվեաթերթիկն ու առանց որևէ նշում անելու` գցեցի քվեատուփի մեջ։ Սա է եղել իմ առաջին ու վերջին անգամ ընտրությունների գնալը։
– Բայց ինչո՞ւ։
– Ես հո մեյմուն չե՞մ։ Մի անգամ առիթ եղավ, մեկին ասեցի` ես չգիտեմ` դուք ի՞նչ եք, որ ամեն անգամ գնում ու մասնակցում եք էդ կրկեսին, բայց ես մայմուն չեմ, որովհետև ես գիտեմ, որ ամեն ինչ նախապես որոշված է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում