▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես այդպիսի տվյալներ չունեմ, այդպիսի ինֆորմացիայի չեմ ծանոթացել ո՛չ ԱԱԾ ղեկավար, ո՛չ էլ ՀՀ նախագահ եղած ժամանակ. Սերժ Սարգսյան

Ես այդպիսի տվյալներ չունեմ, այդպիսի ինֆորմացիայի չեմ ծանոթացել ո՛չ ԱԱԾ ղեկավար, ո՛չ էլ ՀՀ նախագահ եղած ժամանակ. Սերժ Սարգսյանը` Եզրաս սրբազանին հասցեին հնչող մեղադրանքների մասին, թե իբր նա համագործակցել է ՊԱԿ–ի հետ

«Լավ, ենթադրենք որևէ մեկը համագործակցել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հետ։ Նրանք, ովքեր դա շատ մեծ բացասական բան են համարում, արդյո՞ք գիտեն, թե որ ուղղությամբ է համագործակցել։ Իսկ եթե համագործակցել է հետախուզության ուղղությամբ, ապա էդ մարդն էդ երկրներին` ԽՍՀՄ–ին, որ կազմում նաև Հայաստանն էր, օգո՞ւտ է բերել, թե՞ վնաս»,–դատարանի բակում լրագրողներին ասաց ՀՀ 3–րդ նախագահը։ 

Նկատեց, որ այսպիսի հայտարարություն անելուց առաջ հասարակության համար ինչ–որ նրբերանգներ պետք է բացվեն, եթե դա չի լինում, ուրեմն այլ` ոչ այնքան լեգիտիմ նպատակ է հետապնդում։ 

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանին, ով նաև կաթողիկոսի եղբայրն է, մեղադրում է հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար։

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում։ Տեղադրում եմ երկու լուսանկար.
1. Նիկոլի անձնական օգտագործման ԱԱԾ գաղտնազերծած իբր հավաքագրման փաստաթղթի պատճենը,
2. ԽՍՀՄ ՊԱԿ (КГБ) Լատվայում նույն վերագրվող թվերին հավաքագրման մի քանի փաստաթղթերի օրինակներ, որոնք այդ երկրում ՕՐԵՆՔի հիմքի վրա են գաղտնազերծվել։
Տարբերությունը դուք տեսեք։
Իսկ վաղն արդեն, իբրև ԱԺ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ, կանդրադառնամ այլևս իրեն թաղած ԱԱԾ այսօրվա խայտառակությանն ու կառույցային ինքնասպանությանը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին