▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես աշխարհի ամենահայտնի մարդն եմ, ավելի հայտնի՝ քան Թրամփը»․ Ռոնալդու

Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ ինքն աշխարհի ամենահայտնի մարդն է։ Ֆուտբոլիստը նաև նշել է, որ կցանկանար հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Դոնալդ Թրամփը կարող է օգնել փոխել աշխարհը։ Ես կցանկանայի հանդիպել նրա հետ։ Ես կասեի Թրամփին, որ մենք ընդհանուր բան ունենք, բայց չեմ կարող դրա մասին խոսել հարցազրույցի ժամանակ»,- ասել է նա՝ լրագրող Փիրս Մորգանի հետ հարցազրույցում։

Նա նշել է, որ ինքն ավելի հայտնի է, քան Դոնալդ Թրամփը. «Ես աշխարհի ամենահայտնի մարդն եմ։ Նշեք մեկ մարդու, որն ինձնից ավելի հայտնի է»,- հավելել է Ռոնալդուն։

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին