▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էս ա Նիկոլը՝ իր ողջ թշվառությամբ»․ Հարութ Ուլոյան

Հրապարակախոս Հարութ Ուլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի որ ոմանք կլինեն, որոնք փաշինյանական զառանցանքներից կհրճվեն, այդ մարդկանց առաջարկում եմ՝ գնահատել իրենց կուռքի բարոյականությունը.
Թե բա՝ Տեր-Պետրոսյանը «ընտրակեղծիքի հիմնադիր» ա: Չէ, իրո՞ք: Հասկանում եմ, որ ոմանք սա կարդալով միանգամից արձագանքելու են՝ «իհարկե, իրոք, տենց էլ կա»: Այ հենց ձեր համար եմ սա գրում: Բա եթե «իրոք» ա, դե գնահատեք մի մարդու, ով մի քանի տարի համագործակցել ա «ընտրակեղծիքի հիմնադիրի» հետ, կենացներ ա ձոնել, պնդել ա, որ այդ մարդը միշտ ճիշտ ա, պաշտպանել ա նրա թեկնածությունը, այդ մարդու ընտրացուցակով առաջին անգամ պատգամավոր ա ընտրվել, և այլն, և այլն, ու հիմա նրան անվանում ա «ընտրակեղծիքի հիմնադիր»: Այն ժամանակ չգիտե՞ր, թե ում հետ ա համագործակցում: Այսինքն՝ իմացել ու այնուամենայնիվ աստվածացրե՞լ ա: Դե գնահատեք նրա բարոյական կերպարը: Ու երբ հիմա էլ ձեռնտու չի, արդեն հիշել ա, որ այդ մարդը «ընտրակեղծիքի հիմնադիր» ա:
Նույնը Կաթողիկոսի պարագայում ա: Ծպտուն չի հանել, վարչապետ դառնալուց հպարտորեն նրա հետ «պատմական սելֆիներ» ա ինքնամոռաց հրապարակել, իսկ հիմա, երբ Եկեղեցին ծնկի չի գալիս իր առջև, կուսակրոնություն ա խաղացնում: Էս ա Նիկոլը՝ իր ողջ թշվառությամբ:
Ի դեպ, քանի որ ոմանք ու Նիկոլը էդքան վստահ են, որ 1996-ի ընտրությունները կեղծվել են, առաջարկում ու պահանջում եմ. քանի որ այդ ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի հիմնական մրցակիցը ողջ է և դուք՝ Նիկոլի գլխավորությամբ, այդքան շատ եք տենչում ամենուր արդարություն վերականգնել, ապա ԱԺ-ում իմպիչմենտի ներկա ֆոնին ինքներդ առաջադրեք Վազգեն Մանուկյանի թեկնածությունն ու միաձայն կողմ քվեարկեք: Առավել ևս, որ Նիկոլն արդեն ներողություն խնդրել ա Մանուկյանից:
Պահանջո՛ւմ եմ՝ վերականգնե՛ք արդարությունը»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին