«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հոկտեմբերի 18-ին լրանում է «Տաշիր» ընկերությունների խմբի խորհրդի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Սակայն, ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, իրավապահ համակարգում քննարկվում է նրա կալանքի ժամկետի երկարեցման հարցը. սա արդեն կլինի երրորդ միջնորդությունը։ Խոսքը գործարարի այն հայտարարության մասին է, որը քննության նյութերում ձեւակերպվել է որպես «Մեր ձեւով գործընթացին մասնակցելու կոչ», եւ որը վերաբերում էր Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ տարվող բռնաճնշումների գործընթացներին։ Դատավոր Տիգրան Դավթյանը փողերի լվացման եւ թալանի թեման «մաքրել» է Սամվել Կարապետյանի վրայից՝ թողնելով միայն արտահայտած կարծիքն ու «Մեր ձեւով»-ի միտքը: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, քննություն, որպես այդպիսին, փաստացիորեն չի տարվում. բարերարը ամիսներ շարունակ բանտում է գտնվում բացառապես իր արտահայտած կարծիքի համար։ Այսպիսով՝ առաջիկա երկուշաբթի ՀՀ Քննչական կոմիտեն պատրաստվում է դատարան ներկայացնել կալանքի ժամկետի հերթական երկարեցման միջնորդությունը: Արդյոք այս անգամ դատարանը կընդունի՞ ՔԿ-ի հիմնավորումները, թե՞ վերջ կդնի գործարար-բարերարի երկարատեւ կալանքի շրջանին. պարզ կդառնա առաջիկա օրերին» |
Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Մամուլ ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին