Երկրաշարժ ՌԴ–ում. ցնցումները զգացվել են նաև Տավուշի մարզում
ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը օգոստոսի 27-ին` տեղական ժամանակով 00:33-ին,
Ռուսաստանի Մախաչկալա քաղաքից 75 կմ հարավ-արևելք 10 կմ խորությամբ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:
Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Տավուշի մարզի մի շարք համայնքներում:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր հերթին հայտնում է, որ զոհեր և ավերածություններ չկան: Երկրաշարժը տեղի է ունեցել Կասպից ծովի շրջանում։