▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխային վաճառելու մեջ մեղադրվող կնոջը հայտնաբերել են Ապարանում

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Ապարան քաղաքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Սերինե Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-168 հոդվածի /Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի փորձը/ 1-ին մասի մեղադրանքով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին