▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխան, որի գլխին էր ընկել սղարանի մետաղական կոնստրուկցիան, մահացավ

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Վեց օր ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում գտնվելուց հետո 6-ամյա երեխան մահացել է:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 6-ին Բյուրեղավանի 1-ին Բ թաղամասի խաղահրապարակում դժբախտ դեպք է տեղի ունեցել․ մետաղական կարուսելի ծանր կոնստրուկցիան շուռ է եկել 6-ամյա երեխայի գլխին։ Օրեր շարունակ բժիշկները պայքարում էին փոքրիկի կյանքի համար։

***

Հոգեբան Օքսանա Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Ես չէի ուզում առաջինը լինեի, ով կհայտներ այս լուրը։ Ես չէի ուզում սա գրեի, ես այլ բան էի ուզում գրել...
Գրեցի ջնջեցի...նորից ու նորից...ջնջեցի...
Համարձակություն գտա, որպեսզի կարողանամ մտքերս հավաքեմ ու շարադրեմ։
Մեր փոքրիկ արցախցին:
Այո, լքեց մեզ, լքեց մեր հրաշք Արոկան (Արայիկ Սարգսյանը)։
Նա 6 տարեկան էր՝ մաքուր, բարի, անսահման սիրո մարմնացում։
Նրա ժպիտը, աչքերի փայլն ու հոգու մաքրությունը, միշտ կմնան մեր սրտերում։
Շնորհակալ ենք բոլորիդ՝ ձեր աղոթքների, ձեր սիրո, ձեր ուժի ու աջակցման համար։
Յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր աղոթք հասնում էր նրան»։
Ավելի վաղ նա մանրամասնել էր, որ երեխան բարձրացել էր սղարանը, որ սղար (հին, խորհրդային ժամանակվա սղարան էր, իրենց շենքի բակում): Բայց սղարանը կոտրվում է և ուղիղ հարված տալիս գլխին։ Երեխան ծայրահեղ ծանր վիճակում նա հայտնվում է հիվանդանոցում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին