▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ Տիգրանի մայրիկի ծնունդն է եղել, դրանից հետո եղբոր հետ են տեսել. Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անդրադարձել է Ծափաթաղի 3-ամյա բնակիչ Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքներին։

«Երեկ 18։00-ի մոտակայքում ահազանգ է եղել ու այդ ժամանակվանից փրկարար ծառայությունը, մարզի մյուս համայնքներից կամավորները մասնակցել են որոնողական աշխատանքներին, բայց դեռ ոչ մի արդյունք չունենք: Հիմա ևս շարունակվում են որոնողական աշխատանքները»,– լրագրողների հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետը։

Նա նշել է, որ հարազատների խոսքով՝ երեխան եղել է իր մեծ եղբոր հետ, փոքրիկի ընտանիքը սոցիալապես անապահով է, համայնքի կողմից աջակցություն է ցուցաբերվել նրանց։

Խոսելով շրջանառվող վարկածների մասին՝ Սարգսյանն ասել է․ «Խոսակցություններ կան, որ երեխաներին տեսել են այստեղ, երեխաներին տեսել են քիչ ներքևում, հետո մի եղբորը տեսել են տուն վերադառնալիս, բայց հակասական են այդ խոսակցությունները, չեմ ուզում, որ դրա վրա կենտրոնանանք։ Ավելի լավ է որոնողական աշխատանքները ամբողջությամբ իրականացնենք, փորձենք հասկանալ»:

Սարգսյանը նաև հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ երեխայի մորը տարել են ոստիկանություն․ «Չկա այդպիսի բան։ Ես տեղյակ չեմ, որ մորը ոստիկանություն տեղափոխած լինեն, տեղյակ եմ, որ երեկ երեխայի մայրիկի ծննդյան օրն է եղել, ծննունդը նշել են իրենց տանը»,– ասել է մարզպետը։

***

«Որոնողական աշխատանքները դեռ արդյունք չեն տվել։ Դրանք իրականացվում են բոլոր հնարավոր վայրերում, ստուգվում են բոլոր վարկածները։ Պահի դրությամբ առևանգելու վարկած չի դիտարկվում»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում շարունակվում են 3 տարեկան Տիգրանի որոնողական աշխատանքները։

Ծափաթաղ գյուղում շարունակվում են 3 տարեկան Տիգրանի որոնողական աշխատանքները։ Տեղում աշխատող լրագրողները հայտնում են, որ Տիգրանի հայրը, մայրը և տատիկը գտնվում են ոստիկանության բաժնում՝ հստակ տեղեկություններ հայտնելու համար։ Ինչպես նշել են Տիգրանի հարազատները, նա տան փոքրն է, 5 երեխաներից կրտսերը: Տիգրանը երեկ հաճախել է նաև մանկապարտեզ, վերադառնալուց հետո փոխել է շորերը, վարդագույն տաբատ, մոխրագույն շապիկ է եղել հագած։

***

Ինչպես արդեն հայտնել էինք, Ծափաթաղ գյուղում շարունակվում են 3 տարեկան Տիգրանի որոնողական աշխատանքները։ Գյուղացիներից մեկը «Նյուզ»-ի եթերում ասել է, որ գյուղից քիչ վերև հագուստի կտորներ են հայտնաբերվել, սակայն հակասական կարծիքներ կան, մեկն ասում է՝ Տիգրանինն է, մյուսը՝ իրենը չէ։ «Եղբայրներից մեկն ա եղել հետը, չի խոսում այդ երեխան, տարել ա ծովի ափերը ման ածել․․․ Բայց մի քիչ բարձրանում ես, մի սպիտակ մայկա ու ներքնաշոր ա ընկած, մեկն ասում ա՝ իրենը չի, մյուսն ասում ա՝ իրենն է։ Չգիտեմ»,- նշել է գյուղացին:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին