▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում վրաերթի են ենթարկվել մայրն ու նրա 5-ամյա որդին

Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում

Հունիսի 2-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Հալաբյան փողոցում՝ դեպի Եղվարդի խճուղի ընթանալիս, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Վարորդը փախուստի չի դիմել, մեկ այլ մեքենայով վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն և վերադարձել դեպքի վայր։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են, երեխան էլ 5 տարեկան է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին