Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը չի կայանա:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, «Հանրապետական» մարզադաշտի և Ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցները գործադրել են բոլոր ջանքերը՝ խաղադաշտը պատշաճ տեսքի բերելու համար, սակայն առատ ձյան և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հանդիպման կայացումը դարձավ անհնար:
Հանդիպման կայացման նոր ժամկետի մասին կհայտնենք լրացուցիչ: