***
Երևանում ուժգին քամին ծառեր է կոտրել, քաղաքը փոշու ու «թռչող աղբի» մեջ է
«Երևան քաղցկեղի ծննդավայր. «բարեխիղճ շինարար»»,-տեսանյութերից մեկն այսպես է վերնագրել դրա հեղինակը՝ Վրույր Քոչարյանը։
Թարմացված․Շարժայից եկող ինքնաթիռը երկար ժամանակ ՀՀ օդային տարածքում պտտվելուց հետո վայրէջք է կատարել Թավրիզում։ Այս մասին տեղեկանում ենք Flightradar24-ից։
Օդանավը պետք է «Զվարթնոցում» վայրէջք կատարեր այսօր ժամը 16.40–ին։
Նշենք, որ եղանակային պայմաններից ելնելով՝ Հայաստան եկող օդանավերը դժվարությամբ են վայրէջք կատարում։ Այս պահին չեղարկվել են Հալեպից և Կապանից եկող չվերթները, ուշանում են Թեհրանի և Եկատերինբուրգի չվերթները։
Թարմացված․ Մոսկվա-Երևան չվերթը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում, Արմենիա Sputnik–ին հայտնել են «Զվարթնոցի» մամուլի ծառայությունից։
Մոսկվայից եկած «Շիրակ Ավիայի» Boeing 737 ինքնաթիռը երկար ժամանակ պտտվում էր ՀՀ երկնքում և չէր կարողանում վայրէջք կատարել քամու պատճառով։
***
Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժեղ քամու պատճառով
«Եվս 1 չվերթ սպասում է մեկնման»,– Արմենիա Sputnik–ին ասել են օդանավակայանից։
Flightradar-ի տվյալներով՝ Հայաստանի երկնքում պտտվում է Air Arabia Airbus A320 ինքնաթիռը (ավելի քան 140 տեղանոց) (չվերթ՝ Շարժա-Երևան): Մոսկվայից թռիչք կատարած «Շիրակ Ավիայի» Boeing 737 ինքնաթիռը նույնպես չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոցում»: