▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում կա՞ն ստորգետնյա գաղտնի թունելներ, և որտե՞ղ են դրանք

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ֆանտաստիկ կամ արկածային ֆիլմեր դիտելիս հաճախ շատերս մտածում ենք՝ իսկ մեր երկրում կա՞ն այս տեսակ գաղտնի թունելներ, եթե կան, որտե՞ղ են դրանք։ Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ է տալիս «Գողություն հայկական ձեւով» արկածային մարտաֆիլմ-կատակերգությունը։

Սակայն հարցն այն է, որ ֆիլմը դիտելուց հետո գուցե հարցերն ավելի շատանան՝ որտե՞ղ են գտնվում Երեւանի գաղտնի ստորգետնյա թունելները, ինչո՞ւ մինչ այժմ դրանք անհայտ ու անհասանելի են մնացել երեւանցիների համար։ Ավելին, պատկան մարմիններին եւս, ամենայն հավանականությամբ, մի շարք հարցեր կհետաքրքրեն: Բայց հատկապես նրանց հետաքրքրելու է մեկ կարեւոր հարց՝ ինչպե՞ս է տեղի ունեցել տասնամյակներ ի վեր գաղտնի մնացած ինֆորմացիայի արտահոսքը։

Այդուամենայնիվ, ակնհայտ է, որ ֆիլմը դիտելուց հետո վստահաբար ցանկություն է առաջանալու լինել նույն այն վայրերում, որտեղ նկարահանվել է ֆիլմը, պարզապես հարցն այն է՝ արդյոք կունենա՞նք այդ հնարավորությունը։ «Կասկադ Փիքչերս» կինոստուդիան նկարահանել է «Գողություն հայկական ձեւով» ֆիլմը, որը կինոթատրոններում կցուցադրվի սեպտեմբերի 4-ից։ Իսկ ինչի՞ մասին է այն: Արկածախնդիր ընկերների խումբը Հնդկաստանում իրականացնում է վերջին հանձնարարությունը՝ ցանկանալով մեկընդմիշտ հեռանալ հանցավոր կյանքից։ Սակայն անսպասելի հանգամանքները ստիպում են նրանց բացառիկ համարձակությամբ ու հնարամտությամբ ավարտին հասցնել եւս մեկ գործ՝ այս անգամ Երեւանի սրտում։ Փակագծերը բացելու կա, այլ կերպ ասած, «սփոյլ» անելու ցանկություն չունենք: Միայն նշենք, որ ստեղծագործական հրաշալի կազմը ներկայացրել է անսպասելի զարգացումներով լի դրվագներ եւ աներեւակայելի բացահայտումներ՝ կապված մեր մայրաքաղաքի հետ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին