▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում Հնդկաստանի 4 քաղաքացիներ փորձել բռնաբարել իրենց հայրենակցի կնոջը

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, ոստիկանություն  է դիմել Հնդկաստանի քաղաքացի 25-ամյա Մանպրիտ Սինգհինը և հայտնել, որ ապրիլի 12-ին, ազգությամբ հնդիկ 4 անձ, ապօրինի մուտք գործելով իր տուն, զենքի սպառնալիքով հափշտակել են 100 հազար դրամ, իր և կնոջ բջջային հեռախոսները, փորձել են բռնաբարել իր կնոջը, ծեծի են ենթարկել իրեն, գոտիով և մետաղյա ձողով հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին պատճառելով՝ մարմնական վնասվածք:

Գագիկ  Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալները Արթիկ քաղաքում ձերբակալվել և «Ford» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել են Երևանի քրեական վարչություն, որտեղից էլ՝  ձերբակալվածների պահման վայր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին