«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը ներկայացրել է Empirica հետազոտական և խորհրդատվական ընկերության անցկացրած հարցման արդյունքները։
«Empirica հետազոտական և խորհրդատվական ընկերության անցկացրած հարցման համաձայն՝ վարչապետի թեկնածուների համեմատությունում Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ.
18%-ով առավելություն ունի 18–29 տարեկան երիտասարդների շրջանում,
4%-ով՝ 30–49 տարեկանների շրջանում,
Երևանում հարցվածների 49%-ը ընտրել է Սամվել Կարապետյանին, իսկ միայն 24%-ը՝ Նիկոլ Փաշինյանին։
Եթե խորհրդարանական ընտրությունները կայանային հիմա, Երևանում ընտրողների 35%-ը կքվեարկեր «Ուժեղ Հայաստանի» օգտին»,- նշել է նա։
Դիտեք նաև՝


