▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը

Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:40-ի սահմաններում Գյուրջյան փողոցում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և ժողովրդին հայտնի Հերացու դիահերձարանի հաշվեկշռում հաշվառված՝ դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Պարզում են վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շտապօգնության ավտոմեքենայով դի տեղափոխելիս են եղել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին