▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբ տեր Մանուկը հայրենիք էր պաշտպանում, շատ ողորմելիներ փայլուն կոշիկներով սելֆիներ էին անում»

Լրագրող Գոհար Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Երբ տեր Մանուկ Քահանա Զեյնալյանը հայրենիք էր պաշտպանում 44-օրյա պատերազմի ժամանակ ,շատ ողորմելիներ փայլուն կոշիկներով ու արդուկած կամուֆլյաժներով սելֆիներ էին անում:

Ոչինչ չի մոռացվել:

Բոլորիդ հրաշալի ճանաչում ենք»։

Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ Հովհանավանքում երեկ տեղի է ունեցել միջադեպ․ այստեղ ծառայող Տեր Սարգիս քահանան առողջական ծանր վիճակի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց, եւ նրան ժամանակավոր փոխարինելու է ժամանել Տեր Մանուկ քահանա Զենալյանը (ով, ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմի մասնակից է)։ Սակայն, իրեն իբրեւ հալածվող ներկայացնող Տեր Արամին այդ հանգամանքը դուր չի եկել, նա ոչ թե ողջունել է եկեղեցու սպասավորի ժամանումը, այլ հակառակը՝ վիճաբանության է բռնվել Տեր Մանուկի հետ՝ ուղեկցելով այն սպառնալիքներով։ Մի քանի րոպե անց եկեղեցու տարածք են ներխուժել մեծ թվով ոստիկաններ՝ Եղվարդի ու Աշտարակի ոստիկանապետերի գլխավորությամբ։ 

Թեմայի շարունակությունը կարդացեք  «Ոստիկանների թիկունքում «եղբայրասեր» Տեր Արամը․ ինչ է կատարվել Հովհանավանքում» հոդվածում։

Դիտեք նաև՝

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեր Մանուկ քահանա Զեյնալյանին ճանաչում եմ մոտ 20 տարի։ Երեք տարի (2007֊2010 թթ.) իմ հայրենի Ջավախքում եղել է Ախալցխայի, Ադիգենի և Բորժոմի հայության և Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի հոգևոր հովիվ։ Եղել է ջավախահայությանն անչափ սիրելի, իր ծառայության վայրերում սիրտ ու հոգի դրած, լուսավոր հետք թողած հոգևորական (սիրով պահում եմ Ախալցխայում ունեցած հարցազրույցներս)։
Հետո երկար տարիներ Թբիլիսիի հայոց եկեղեցիներում նվիրումով ծառայելուց հետո նշանակվեց զորամասի գնդերեց։
44֊օրյա պատերազմի երկրորդ օրը զորամասի հետ եղավ Քարվաճառի, հետո Ջրականի ամենաթեժ վայրերում, մինչ նոյեմբերի 5֊ը մնաց Շուշիում։ Տեր Մանուկն ականտեսն է եղել պատերազմի ամենադաժան տեսարաններին, ամենուր հավատ ներշնչել, գոտեպնդել, հոգևոր անսպառ լիցքեր հաղորդել զորքին` սպայակազմից մինչև զինվոր ու կամավորական։
Տեր Մանուկը ոգի է, տեսակ` հայապաշտ ու հայրենապաշտ, իսկական հոգևոր ռազմիկ։ Պարզ է` նիկոլիզմի քայքայիչ ախտով վարակված Հովհանավանքում ու Օհանավանում սվիններով պիտի ընդունվեր լուսավոր այս քահանան, հայտնվեր ազգակործան պատուհասին ծառայող սրիկաների թիրախում։
Տեր Մանուկն ինչպես 44-օրյային, այսօր էլ, այս պահին էլ մարտնչում է, այս անգամ` ընդդեմ ներքին տականքի ու հանուն հայոց վաղվա պայծառ օրվա։
Պինդ կաց քեզ վրա հարձակվող ոհմակի մեջ, մեր սիրելի Տեր Մանուկ, խաչդ է դա, պիտի տանես հանուն մեր փրկության»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին