Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդը, որ 2023-ի օգոստոսին կուրծք էր ծեծում ու համոզված էր, թե ԱՄՆ-ն երբեք թույլ չի տա, որ Արցախը հայաթափվի, հիմա նույն լրջությամբ հայտարարում է, թե տարածաշրջանային պատերազմը Հայաստան չի հասնի։ Ով ինչպես կարող է՝ թող պատրաստվի։ Թե չէ, երբ սրանք ասում են «չի գալու», դա արդեն նշանակում է՝ հաստատ գալիս է»։ ***
*** |
|
«Երևանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա»,- «Ազատության» հարցին ի պատասխան՝ հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Տեղաշարժեր չկա՞ն սահմաններին»,- այս հարցին Գրիգորյանը պատասխանել է․ «Մենք նման ինֆորմացիայի չենք տիրապետում: Ես չէի շտապել գնահատական տալ այս էսկալացիային, եկեք սպասենք, հասկանանք, թե ինչ զարգացումներ կլինեն, այնուհետև, կարծում եմ, որ որոշակի ժամանակ է պետք՝ գնահատելու, թե այս հարձակումը ինչպիսի ազդեցություն կունենա տարածաշրջանային անվտանգության վրա»: *** |
|
«ՀայաՔվե»-ն հայտնում է․ ««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը վճռականորեն դատապարտում է Իրանի Իսլամական Հանրապետության վրա Իսրայելի ցամաքային հարձակումը: |
***
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել․ «Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները ստեղծում են պայթյունավտանգ իրավիճակ տարածաշրջանում, ինչն անմիջական ազդեցություն ունի Հայաստանի անվտանգության և կայունության վրա։
Աշխարհաքաղաքական վտանգավոր զարգացումների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կանգնած է բարդ մարտահրավերների առջև, որոնք դիմագրավելու համար պահանջվում են համազգային համախմբվածություն և սթափ իրատեսական մոտեցում։
Իրանի հետ մեր երկրի հարևանությունը և պատմականորեն ձևավորված բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական շահերը, պարտադրում են մեզ խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է ներքաշել Հայաստանը տարածաշրջանային հակամարտության մեջ:
Ելնելով վերը շարադրվածից, կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝
– ակտիվացնել դիվանագիտական ջանքերը միջազգային գործընկերների հետ՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար, հավաստիացնել միջազգային հանրությանը, որ Հայաստանի տարածքը չի օգտագործվի ռազմական նպատակներով
– միանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարելու դիմումին՝ հակամարտության էսկալացիան կանխելու համար:
– ուժեղացնել սահմանային անվտանգությունը և պատրաստվել հնարավոր հումանիտար մարտահրավերներին, ներառյալ Իրանից փախստականների հնարավոր հոսքին:
– անհապաղ դադարեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ վերջին շրջանում ծավալած ապօրինի հարձակումները: Նման քայլերը ոչ միայն խաթարում են հասարակության միասնությունը, այլև վտանգի տակ են դնում մեր ազգային արժեքները:
Այս ճգնաժամային պահին նաև կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին և քաղաքացիներին դադարեցնել ներքին հակամարտությունները, միառժամանակ զերծ մնալ հրապարակային բողոքի ակցիաներից՝ երթերից, ցույցերից ու հանրահավաքներից, և համախմբվել ընդհանուր նպատակի շուրջ՝ ապահովելու մեր երկրի անվտանգությունն ու կայունությունը: Ներքին պառակտումը և հակադրությունը թուլացնում են մեր պետականությունը և խանգարում արդյունավետ արձագանքել արտաքին սպառնալիքներին»։
***
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լրջացե՛ք, հայե՛ր ջան, մեզ երկրին պաշտպան կանգնող իշխանություն է պետք: |