▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ հարսանիքի քավորը «դեմք» է

 Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ռուսաստանի Ռազմավարական զարգացման ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը, ով հայ հանրությանը հայտնի է իր բացահայտ ռուսաֆիլ նկրտումներով և պուտինապաշտ աշխարհայացքով, ինքնահաստատվելու նոր փորձ է արել` ՌԴ նախագահ Վ.Վ.Պուտինին դիմելով իր որդու հարսանիքի քավորությունը ստանձնելու խնդրանքով: Ըստ լրատվամիջոցներից մեկի տեղեկությունների՝ քեռի Վովան նրան չի մերժել:

Առաջին հայացքից կարծես որևէ տարօրինակ բան չկա: Սակայն լուրը ոտքից գլուխ մառազմ է: Ծիծաղելի է նման «ժուլիկություններով» մամուլի էջերում հայտնվելու ցանկությունը:

Հ.Գ. Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների` Նիկողոսյանի որդու հարսանիքի ազաբ բաշին լինելու է Դևիդ Քեմերոնը, տաշի գոռացող կանանց խումբը խոստացել է գլխավորել Մադլեն Օլբրայթը և Մոնսարատ Կաբալյեն, իսկ հարսի եղբայրը համատեղության կարգով կլինի Կիմ Չին Ընը:

 Տիգրանուհի Դավթյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին