«Ե՞րբ եք պատրաստվում արտգործնախարար Արարատ Միրզոյանի կա՛մ անունը փոխել, կա՛մ Արարատ Միրզոյանին փոխել»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Արարատ Միրզոյանը տեղից արձագանքեց․ «Շատ-շատ էժան եք»։
Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց անջատել ընդդիմադիր պատգամավորի խոսափողը՝ ասելով. «Ես ձեզ առաջարկում եմ՝ չափի մեջ մնալ, որովհետև կսկսեմ նմանատիպ օրինակներ բերել»:
Փաշինյանը մոտեցավ ամբիոնին և նշեց. «Պարոն Մանուկյան, եթե ինձ տրված լիներ լիազորություն անուններ փոխելու, ես նախ կսկսեի ձեզնից և ձեր քաղաքական առաջնորդներից, և վստահ եմ՝ այդ լիազորությունը այլ մարդկանց նկատմամբ օգտագործելու որևէ առիթ չէի ունենա, որովհետև նման առիթ գոյություն չէր ունենա: Իսկ ձեր դեպքում, ինչու եմ ասում, որովհետև դուք եք այդ առիթը ստեղծում, և այդ առիթը ստեղծեցիք քիչ առաջ, հենց հիմա»: