▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երասխում վթարից մահացածը «Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթած Վլադիմիր Արզումանյանի հայրն էր

Դիտեք նաև՝

Երասխում այսօր՝ օգոստոսի 13-ի վաղ առավոտյան, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած Վահրամ Արզումանյանը  Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում ներկայացրած եւ առաջին տեղը զբաղեցրած Վլադիմիր Արզումանյանի հայրն է: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց երգչի պրոդյուսեր Գայանե Մաշուրյանը:
Նա հայտնեց, որ Վլադիմիրի հայրը պապիկի հետ վթարի են ենթարկվել Երեւան գալու ճանապարհին:
«Վլադիմիրի հայրը երաժիշտ էր, աշխատում էր Ստեփանակերտի երաժշտական դպրոցում: 42 տարեկան էր, երկու երեխա ուներ՝ Վովան եւ աղջիկը»,- ասաց Գայանե Մաշուրյանը:
Նշենք, որ մահացածի հայրը գտնվում է հիվանդանոցում: Վիճակը բավարար է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 13-ին Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկումով:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդերս Ե» մակնիշի 94 QS 444 պ/հ (Է. Հ. , 33 տարեկան), «Նիսսանա Տիանա» մակնիշի 471 ՍԼ 24 պ/հ (վարորդ` 1953 թ. ծնված Ա. Ա.), «Մերսեդես» մակնիշի 105 ԼՍ 67 պ/հ բեռնատար (վարորդ` 1959 թ. ծնված Ա. Գ. ), «ԴԱՖ» 34 NV 147 պ/հ (Ս. Ս., 36 տարեկան) բեռնատար, «ՄԱՔ» մակնիշի առանց պ/հ (վարորդ Ի. Խ., 55 տարեկան) բենզատար, «Ֆորդ Տրանզիտ» եւ «Տոյոտա Վիտս» (վարորդ` 1957 թ. ծնված  Գ. Պ. ) մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել «Ֆորդ Տրանզիտ», «Տոյոտա Վիտս» եւ «Մերսեդերս Ե» մակնիշի ավտոմեքենաներում:

news.am-ը գրում է, որ Երասխում այսօր՝ օգոստոսի 13-ի վաղ առավոտյան, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած Վահրամ Արզումանյանը Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում ներկայացրած եւ առաջին տեղը զբաղեցրած Վլադիմիր Արզումանյանի հայրն է:Կայքի այս տեղեկությունը հաստատեց երգչի պրոդյուսեր Գայանե Մաշուրյանը:

Նա հայտնեց, որ Վլադիմիրի հայրը պապիկի հետ վթարի են ենթարկվել Երեւան գալու ճանապարհին:
«Վլադիմիրի հայրը երաժիշտ էր, աշխատում էր Ստեփանակերտի երաժշտական դպրոցում: 42 տարեկան էր, երկու երեխա ուներ՝ Վովան եւ աղջիկը»,- ասաց Գայանե Մաշուրյանը:

Նշենք, որ մահացածի հայրը գտնվում է հիվանդանոցում: Վիճակը բավարար է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 13-ին Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկումով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին