▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողի կալանքի որոշումը կբողոքարկվի. փաստաբան

 

«6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի պաշտպան, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արտակ Գարոյանը պատրաստվում է Վերաքննիչ բողոք ներկայացնել՝ պահանջով բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին:
 
Պաշտպանը նշեց նաև, որ առաջին ատյանի դատարանը մերժել է նաև իրենց միջնորդությունը՝ Մուշեղ Մխիթարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ:
 
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Մուշեղ Մխիթարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: 
 
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մեղադրյալը ճանաչել է էքստրասենսին և իմացել, որ ունի հավաքած որոշակի գումար։ Վարկածներից մեկի համաձայն՝ սպանությունը կատարվել է՝ գումարը հափշտակելու նպատակով։
 
- See more at: http://pastinfo.am/hy/node/76044#sthash.cCwag8HH.dpuf

«6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի պաշտպան, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արտակ Գարոյանը պատրաստվում է Վերաքննիչ բողոք ներկայացնել՝ պահանջով բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին: 

Պաշտպանը նշեց նաև, որ առաջին ատյանի դատարանը մերժել է նաև իրենց միջնորդությունը՝ Մուշեղ Մխիթարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Մուշեղ Մխիթարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: 

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մեղադրյալը ճանաչել է էքստրասենսին և իմացել, որ ունի հավաքած որոշակի գումար։ Վարկածներից մեկի համաձայն՝ սպանությունը կատարվել է՝ գումարը հափշտակելու նպատակով։ 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին