▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՊՀ-ն «ոստիկանապատել» են, որ «ժողովրդի ընտրած վարչապետն» անվտանգ լինի

ԵՊՀ-ն «ոստիկանապատել» են, որ «ժողովրդի ընտրած վարչապետն» անվտանգ լինի մայր ԲՈՒՀ-ում

Ամբողջ Ալեք Մանուկյան փողոցը ոստիկան ու պարեկ է` չհաշված քաղաքացիական հագուստով օպերատիվ աշխատողներին

Տեսանյութը և գրառումը՝ Սրբազան պայքար ֆեյսբուքյան էջից

Դիտեք նաև՝

«Վարչապետն ինքը մեկնաբանել է իր գրառումը, ավելացնելու բան չունեմ»,- Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցականների դեմ հայհոյախառն գրառումների վերաբերյալ հարցերին այսպես արձագանքեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Ձեր ուշադրությունը պետք է հրավիրեմ նկատելու, որ այդ խոսույթը նոր չէ ձևավորված, այն հնչում է տարբեր կողմերից, այդ թվում նաև իմ նկատմամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ հանրային ձևավորված խոսույթը ոչ ոքի չի կարող դուր գալ, ոչ ոք չի կարող այն արդարացնել։

***

«Ինչպե՞ս կարելի է ունենալ նման հանրային խոսույթ և այցելել ԵՊՀ, խոսել ինչի՞ մասին, խոսել կրթության, արժեքների մասին և հաջորդ քայլով արժեզրկե՞լ դրանք»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՊՀ այցին և նրա վերջին օրերի աղմկահարույց գրառումներին, ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախկին նախագահ Խաչիկ Աբաջյանը։ «Չգիտեմ՝ ովքեր են գնացել այդ հանդիպմանը, բայց, ինչպես տեղեկացանք, շատ խիստ մոտեցմամբ ցուցակագրվել և ընտրվել են այն մարդիկ, ովքեր պետք է հանդիպեն»,- ասաց Աբաջյանը՝ հիշելով, որ Փաշինյանը վերջին անգամ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում եղել է 7 տարի առաջ, երբ դռները կոտրելով մուտք գործեցին համալսարան․ «Գոնե ուրախ եմ, որ այս անգամ մուտք են գործում քաղաքակիրթ ձևով»,- նշեց նա՝ հավելելով, որ սովորաբար հանդիպումները, օրինակ դեսպանների կամ այլ պաշտոնյաների հետ, բաց են լինում, նաև լրատվականները կարողանում են մտնել ներս, բայց այսօր այդպես չէ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին